«Խոսեցի ԵԱՀԿ ԽՎ նախագահ Գեորգի Ծերեթելիի հետ։ Ընդգծեցի, որ Թուրքիան գործուն մասնակցություն է ցուցաբերում ադրբեջանական ագրեսիային՝ օգտագործելով նաև օտարերկրյա վարձկանների, ինչը հղի է անկանխատեսելի հետևանքներով ողջ ԵԱՀԿ տարածաշրջանի համար»,- ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։
Այս օրերին իրավիճակի մասին մանրամասն տեղեկացրել եմ 4 միջխորհրդարանական կազմակերպությունների ղեկավարների և 74 երկրների խորհրդարանների պալատների խոսնակների,- հայտնել է նա։