ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը տարածաշրջանային այցի շրջանակներում այսօր՝ հոկտեմբերի 14-ին, կժամանեն Հայաստան։ Այս մասին այսօր հայտարարել է ՀՀ ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։
Համանախագահները հոկտեմբերի 15-ին կայցելեն Արցախ։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին ՀՀ ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանը Նյու Յորքում հանդիպել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ:
Մինսկի խմբի համանախագահները հայտարարել էին, որ առաջիկայում կայցելեն տարածաշրջան: