Մարտի 1-ի 9 զոհերի իրավահաջորդները դիմումներ և միջնորդություններ են ներկայացրել Սահմանադրական դատարան՝ ՍԴ դատավորներ Աշոտ Խաչատրյանի, Արայիկ Թունյանի, Արևիկ Պետրոսյանի և Հրայր Թովմասյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի սահմանադրականության հարցի վերաբերյալ դատավոր Դավիթ Գրիգորյանի և ամբաստանյալ Ռ․Քոչարյանի դիմումներով միավորված գործի քննությանը մասնակցելու անհնարինության վերաբերյալ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Տիգրան Եգորյանը։
Եգորյանը նշել է, որ Հրայր Թովմասյանի մասնակցության անհնարինության մասով լրացվել են դիմումներ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանի հետ՝ ընդդիմազերծ շփումների և այդ հանգամանքը քողարկելու հիմքերով, ինչպես նաև Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանի հետ՝ ընդդիմազերծ շփումների հիմքով։
«Դիմումներ են լրացվել իրենց գործին մասնակցող և/կամ դիրքորոշում ներկայացնելու իրավունք ունեցող երրորդ անձի կարգավիճակ շնորհելու և գործի նյութերը տրամադրելու վերաբերյալ»,- գրել է Եգորյանը։
Մարտի 1-ի 9 զոհերի իրավահաջորդները դիմումներ և միջնորդություններ են ներկայացրել Սահմանադրական դատարան ՍԴ դատավորներ Աշոտ…
Опубликовано Tigran Yegoryan Понедельник, 6 июля 2020 г.