Այս օրերին ես և իմ գործընկերները բազմաթիվ սպառնալիքներ ենք ստանում տարբեր անձնացից, ովքեր սպառնում են մեզ և մեր երեխաներին սպանել, վառել՝ Նիկոլ Փաշինյանին քննադատելու համար։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
«Տեղեկություններ են շրջանառվում, որ ստեղծվել են տարբեր զինված բանդաներ, որոնք ընդդիմադիր գործիչների հետ հաշվեհարդարներ են տեսնելու։
Քիչ առաջ ԲՀԿ խմբակցությունը պաշտոնապես դիմեց ՀՀ Ոստիկանապետին»,- գրել է Զոհրաբյանը և կցել ՀՀ ոստիկանապետին ուղղված դիմումը։