Հայաստանի քաղավիացիայի կոմիտեն տեղեկացրել է հունիսի 1-ին եւ 2-ին նախատեսված չվերթների մասին:
Գերատեսչության տեղեկատվության համաձայն ՝ «Բելավիա» ավիաընկերությունը հունիսի 1-ին կիրականացվի Մինսկ-Երևան-Մինսկ չվերթը (ժամանում դեպի Երևան՝ 02:45, Երևանից մեկնում ժամը՝ 03:35):
Իսկ հունիսի 2-ին կիրականացվի Երևան-Միներալնիե Վոդի-Երևան չվերթը Aircompany Armenia ընկերության կողմից (Երևանից մեկնում ժամը՝ 18:30, ժամանում դեպի Երևան՝ 21:30)
Հաղորդվում է, որ Պարետի ցուցումով ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեն կուղեկցի ժամանած ուղևորներին դեպի ինքնամեկուսացման վայրեր, այսինքն՝ ուղևորների կողմից նախապես տրված հասցեներ։