Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ քաղաքացիներին կոչ է անում հանրային վերահսկողության գործողությունները և հակահամաճարակային կանոնների ակնհայտ խախտումները հրապարակել իրենց ֆեյսբուքյան էջում։
«Ցանկալի է դա անել ուղիղ եթերի ֆորմատով, որպեսզի ամիս ամսաթիվը հավելյալ քննելու անհրաժեշտություն չառաջանա։ Խնդրում եմ նշել նաև խախտման հասցեն։ Խնդրում եմ արձանագրել միայն այսօրվա դեպքերը՝ պրոցեսի արդյունավետությունը ապահովելու համար»,- գրել է վարչապետը։
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այսկերպ օրական 500-ը կդարձնենք օրական 5։
«Փրկենք մեր հազարավոր ծնողների կյանքերը»,- գրել է Փաշինյանը։
Խնդրում եմ շարունակեք հանրային վերահսկողության գործողությունները եւ հակահամաճարակային կանոնների ակնհայտ խախտումները…
Опубликовано Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան Вторник, 2 июня 2020 г.