Հունիսի 11-ի գիշերը Միսաք Մանուշյանի անվան պուրակից դարձյալ արծաթափայլ եղևնի են գողացել: Վերջին տասն օրվա ընթացքում սա Կենտրոն վարչական շրջանից եղևնիների գողության չորրորդ դեպքն է: Այս մասին տեղեկանում ենք «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի ֆեյսբուքյան էջում արված գրառումից։
Նշվում է, որ եղևնիները տնկվել էին մայիսին:
Հիշեցնենք, որ Երևանի տարբեր հատվածներից ծառերի գողություն գրանցվել էր նաև մայիս ամսին. Օղակաձև զբոսայգուց և Մինաս Ավետիսյանի անվան պուրակից սոճիներ էին գողացել, Իսակովի պողոտայից՝ գնդաձև ակացիաներ:
«Դեպքի առթիվ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը դիմել է ՀՀ Ոստիկանությանը: Հույս ենք հայտնում, որ ոստիկանությունը կհայտնաբերի հանցագործներին, և Երևանին հասցված վնասը կփոխհատուցվի»,- ասվում է հրապարակման մեջ։
📌📌📌Հունիսի 11-ի գիշերը Միսաք Մանուշյանի անվան պուրակից դարձյալ արծաթափայլ եղևնի են գողացել: Վերջին տասն օրվա ընթացքում…
Опубликовано «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» Четверг, 11 июня 2020 г.