Հուլիսի 10-ին 5-րդ զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել է մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների հերթափոխ:
Այս մասին հաղորդում է ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքէջը։
Զորամիավորման հրամանատարի տեղակալի ղեկավարությամբ ստորաբաժանումների հրամանատարները հրահանգավորել են հերթափոխում ընդգրկված զինծառայողներին՝ մանրակրկիտ ստուգել անձնակազմի պատրաստության աստիճանը, հանդերձանքը, սպառազինության և իրային միջոցները: