Սեպտեմբերի 21-ին Անկախության օրվան նվիրված միջոցառումներ են նախատեսված նաև «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում։ Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ պետական պահպանության ՊՈԱԿ-ից։
Նշվում է, որ տոնական միջոցառման նախապատրաստական աշխատանքների նպատակով, սեպտեմբերի 18-ից մինչև սեպտեմբերի 22-ը, արգելոց-թանգարանը փակ կլինի։
Հիշեցնենք՝ այս տարի ՀՀ անկախության 29 ամյակին նվիրված տոնական միջոցառումները կանցկացվեն «Մեր հայրենիք» նշանաբանի ներքո, ինչը խորհրդանշում է աշխարհի բոլոր հայերի միասնականության ու ընդհանուր հայրենիքի գաղափարը: Համավարակով պայմանավորված՝ սեպտեմբերի 21-ին միջոցառումների զգալի մասը կանցկացվի առցանց:
Սեպտեմբերի 21-ին «Զվարթնոց» տաճարում տեղի կունենա «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությունը, որը համանուն հաղորդաշարի պաշտոնական ամփոփումն է: Արդեն երկրորդ տարին Անկախության օրը կնշվի՝ մեծարելով ՀՀ քաղաքացուն: Այս տարի նաև երկու հատուկ մրցանակ է նախատեսված:
Կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարի համար խորհրդանշական մրցանակ կստանան բուժաշխատողները, իսկ Հուլիսյան հերոսական մարտերի համար՝ զինվորականները: