Սպիտակի ԲԿ-ում տեղի ունեցած պայթյունի հետևանքով որևէ տուժած չկա, գույքային վնասներ նույնպես չկան։ Այս մասին Armenia Today– ի հետ զրույցում ասաց ԱԻՆ խոսնակ Աննա Բաղդասարյանը։
Հիշեցնենք, որ Սպիտակի բժշկական կենտրոնում քիչ առաջ տեղի էր ունեցել պայթյուն: Նախնական տեղեկություններով` թթվածնի մատակարարման համակարգն էր պայթել: Դեպքի մանրամասները պարզվում են։