Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված սահմանափակումները օտարերկրյա քաղաքացիների՝ Ռուսաստան մուտք գործելու համար, որոնք սահմանվել են մարտի 16-ին, պահպանվում են մինչ այս պահը:
Այնուամենայնիվ, բոլոր օտարերկրյա քաղաքացիները, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիները, կարող են Ռուսաստան մուտք գործել մի շարք հիմնավորումների առկայության պարագայում: Այս մասին հայտնում է Ռուսաստանում հայերի միության մամուլի ծառայությունը՝ վկայակոչելով ՌԴ ԱԳՆ կայքում հրապարակված հրամանագիրը (№ 635-р):
Մասնավորապես, ՌԴ կարող են մուտք գործել․
1. Կացության թույլտվություն ունեցող ՀՀ քաղաքացիները, որոնք Ռուսաստան են մտնում օդային անցակետերով:
2. ՌԴ քաղաքացիների ընտանիքի անդամ (ամուսիններ, ծնողներ, երեխաներ, որդեգիրներ), խնամակալ հանդիսացող ՀՀ քաղաքացիները անձը հաստատող փաստաթղթերի և հարազատության աստիճանն ապացուցող փաստաթղթերի կրկնօրինակի ցուցադրման պարագայում:
3. ՀՀ քաղաքացիները, որոնք Ռուսաստան են մուտք գործում բուժման նպատակով՝ անձը հաստատող փաստաթղթի, ինչպես նաև բուժհաստատության տրամադրած փաստաթղթերի կրկնօրինակը ներկայացնելու պարագայում:
4. ՀՀ քաղաքացիները, որոնք Ռուսաստանում կամավոր վերաբնակեցման պետական ծրագրի մասնակիցների ընտանիքի անդամներն են:
5. Անձինք, որոնք Ռուսաստան են մուտք գործում հիվանդ հարազատներին (ամուսիններ, ծնողներ, երեխաներ, որդեգիրներ) խնամելու համար՝ անձը հաստատող փաստաթղթի և բուժհաստատության կողմից տրամադրված փաստաթղթի կրկնօրինակի ներկայացման պարագայում:
Հայաստանի քաղաքացիները Ռուսաստան մուտք գործելիս պետք է ներկայացնեն ՊՇՌ-թեստի բացասական պատասխանով տեղեկագիրը: Կորոնավիրուսի թեստի արդյունքները պետք է ստացված լինեն Ռուսաստան ժամանելուց ամենաշատը 72 ժամ առաջ:
Հիշեցնում ենք, որ ՀՀ կառավարության որոշմամբ սեպտեմբերի 11-ին դադարեցվել է ՀՀ տարածքում արտակարգ դրության իրավական ռեժիմը և ուժի մեջ է մտել կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված կարանտին սահմանելու մասին ՀՀ կառավարության 1514-Ն որոշումը՝ համաձայն որի ՀՀ ամբողջ տարածքում 2020 թվականի սեպտեմբերի 11-ից, ժամը 17:00-ից մինչև 2021 թվականի հունվարի 11-ը ներառյալ սահմանվել է կարանտին:
ՀՀ մուտքի և ելքի կարգին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով՝
https://www.facebook.com/armgovernment/posts/3667953206561050
https://www.facebook.com/…/a.219358698…/1037393960017975
https://www.facebook.com/armembkz/posts/3361638880563435
ՀՀ տարածք մուտք գործելիս ներկայացվում է կորոնավիրուսի (COVID-19) ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատ՝ առավելագույնը 72 ժամ վաղեմության:
Մանրամասն՝
https://www.facebook.com/hlib.am/posts/857131685027537
https://www.facebook.com/hlib.am/posts/870245097049529