Հայաստանի ոստիկանությունն ապրիլի 6-ի դրությամբ ուղեկցել է Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն մուտք գործող 515 բեռնափոխադրումների իրականացնող տրանսպորտային միջոց, ինչին ներգրավված են եղել ոստիկանության 477 կարգախումբ։ Այս մասին այսօր՝ ապրիլի 6-ին, կառավարության մամուլ կենտրոնում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց փոխոստիկանապետ Հայկ Մհրյանը։
Փոխոստիկանապետը տեղեկացրեց, որ ուղեկցման ընթացքում սահմանափակվել են տրանսպորտային միջոցների վարորդների և նրանց փոխարինող անձանց երթուղուց դուրս տեղաշարժը, բացառելով բնակչության համար առողջապահական վտանգ ներկայացնող շփումները։
«Ճանապարհային ոստիկանության ծառայողներն ուղեկցել են 69 այլ տրանսպորտային միջոց»,- նշեց Մհրյանը։