Ամերիկյան հայտնի ռոք-երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը, Reddit ընկերության գործադիր ղեկավար Ալեքսիս Օհանյանը, Synopsys Armenia-ի նախագահ Երվանդ Զորյանը, ամերիկյան հայտնի բժիշկ և «Խոստում» ֆիլմի պրոդյուսեր Էրիկ Իսրայելյանը, ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը Երևանում Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի շրջանակներում ազդարարեցին համահայկական HighConnect թվային հարթակի ստեղծման մասին։ Այս մասին փոխանցում է հեռահաղորդակցական «Տելեկոմ» հարթակը։
Այն հիանալի հնարավորություն է՝ միավորելու աշխարհի տարբեր կոմերում սփռված հայությանը։
Օհանյանի խոսքով պետք է օգտագործել այս հնարավորությունը՝ հայ ժռղովրդի բարգավաճման համար:
Նախարար Արշակյանն ընդծել է հարթակի անվան կարևորությունը, քանի որ անգլերեն High-ը հայերենում արտասանվում է «հայ»։
Ըստ Իսրայելյանի՝ հարթակը հնարավորություն կտա միավորելու աշխարհասփյուռ 10 մլն հայերին։
Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովն առաջին անգամ է անցկացվում Հայաստանում: Այս տարվա կարգախոսն է «Ապակենտրոնացման ուժը. Հեռանկարներ և մարտահրավերներ»: