Forbes հեղինակավոր ամսագիրը հոդված է հրապարակել հայ հայտնի մոդել Արմինե Հարությունյանի մասին՝ «Ո՞վ է Արմինե Հարությունյանը և ինչպե՞ս է նա դարձել բոդի շեյմինգի զոհ Իտալիայում» վերնագրով։
Հրապարակման հեղինակը գրում է, որ եվրոպական պոդիումներում հայաստանցի մոդելի «ոչ ավանդական» ձևով հայտնվելը սոցցանցերի իտալական հատվածում բուռն բանավեճեր է հրահրել այն մասին, թե ինչ է գեղեցկությունը, ինչպիսին այն պետք է լինի: և այն մասին, թե որքան ատելություն կա երբեմն մարդկանց արձագանքում իրենց համար անհասկանալիի և նորի հանդեպ։
Բազմաթիվ իտալացիներ տարակուսած են, որ այդքան անսովոր տեսք ունեցող 23-ամյա Արմինե Հարությունյանը հայտնվել Gucci-ի և հենց Ալեսանդրո Միկելեի ցուցադրություններում: Կային նաև այնպիսինները, որոնք գրել են, որ գեղեցկությունը կարող է լինել տարբեր և դրա մասին հասկացությունները վաղուց դարձել ծամծմված։
«Արմինե Հարությունյանն ունի մի քանի անկյունային, տարօրինակ դիմագծեր՝ երկար քիթ, հաստ հոնքեր և խորը, մուգ աչքեր։ Եվ այն, որ նա չի համապատասխանում մոդելների մասին ընդունված համընդհանուր հասկացություններին․ Ալեսանդրո Միկելեի ընտրությունն է, որն արդեն երկար տարիներ նախընտրում է գեղեցկության անսովոր ձևաչափ», – գրում Է Forbes-ը։
Իտալացի հեղինակ Ջոնաթան Բազին Instagram-ում փորձում է բացատրել բյութի-ստանդարտների էվոլյուցիան։ «Մոդելներն այսօր ոչ միշտ են գեղեցկուհիներ ու նորաձևության գործիքներն ու «լեզուն» վաղուց այն չեն, ինչ նախկինում էին՝ 20, 30 տարի առաջ», – գրում է նա։
Արմինեն վերջերս հարցազրույց է տվել իտալական La Repubblica պարբերականին։ «Մարդիկ վախենում են ամեն ինչից՝ նորից, ուրիշից», – ասել է մոդելը՝ ընդգծելով, որ «գեղեցկությունն ունի շատ տարբեր որակներ»․․․ «Նույնիսկ եթե քեզ չեն հասկանում, ավելի լավ է տարբերվել, քան հարմարվել մյուսների», – կարծում է Արմինեն: