Վրաստանում կորոնավիրուսի մեկ նոր դեպք է հայտնաբերվել։ Այս մասին տեղեկատվությունը վերջերս թարմացվել է կառավարության հատուկ կայքում, փոխանցում է վրացական Առաջին ալիքը։
Կայքի տվյալներով՝ այսօրվա դրությամբ Վրաստանում հաստատվել է նոր կորոնավիրուսի 732 դեպք։ Բուժվածների թիվը կազմում է 537:
Դրա հետ մեկտեղ Վրաստանի երեք քաղաքացիներ բուժման են տեղափոխվել արտասահմանից:
Նոր կորոնավիրուսից երկրում մահացել է 12 հիվանդ։ Կարանտինի ռեժիմով գտնվում է 3076 քաղաքացի, իսկ ստացիոնար հսկողության տակ՝ 300: