Armenia Today-ը ներկայացնում է Հարավային Կովկասի և սահմանակից պետություններում նոր տիպի կորոնավիրուսով (COVID-19) վարակվելու տվյալները մայիսի 30-ի առավոտյան դրությամբ:
Հայաստանում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 8,676-ի, հիվանդներից 3,297-ն արդեն բուժվել է, մահացել է 120 մարդ։
Վրաստանում գրանցվել է վարակման 746 դեպք, մահացել է 12 մարդ, հիվանդներից 576-ն արդեն բուժվել են:
Ադրբեջանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 4,989 դեպք, 58 մարդ մահացել է, 3,125-ը՝ ապաքինվել:
Թուրքիայում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 162,120 դեպք, ապաքինվել է՝ 125,963-ը, գրանցվել է մահվան 4,489 դեպք:
Իրանում կորոնավիրուսով հիվանդացածների թիվը հասել է 146,668-ի, ապաքինվել է 114,931 մարդ, արձանագրվել է 7,677 մահվան ելքով դեպք։
Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդացածների թիվը հասել է 387,623-ի, ապաքինվել է 159,257 մարդ, արձանագրվել է մահվան ելքով 4,374 դեպք։