Armenia Today-ը ներկայացնում է Հարավային Կովկասի և սահմանակից պետություններում նոր տիպի կորոնավիրուսով (COVID-19) վարակվելու տվյալները հուլիսի 5-ի առավոտյան դրությամբ:
Հայաստանում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 27,900-ի, հիվանդներից 15,935-ն արդեն բուժվել է, մահացել է 477 մարդ։
Արցախում արձանագրվել է կորոնավիրուսի 129 դեպք, ապաքինվել է 101-ը։
Վրաստանում գրանցվել է վարակման 948 դեպք, մահացել է 15 մարդ, հիվանդներից 825-ն արդեն բուժվել են:
Ադրբեջանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 19,801 դեպք, 241 մարդ մահացել է, 11,291-ը՝ ապաքինվել:
Թուրքիայում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 204,610 դեպք, ապաքինվել է՝ 179,492-ը, գրանցվել է մահվան 5,206 դեպք:
Իրանում կորոնավիրուսով հիվանդացածների թիվը հասել է 237,878-ի, ապաքինվել է 198,949 մարդ, արձանագրվել է 11,408 մահվան ելքով դեպք։
Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդացածների թիվը հասել է 674,515-ի, ապաքինվել է 446,879 մարդ, արձանագրվել է մահվան ելքով 10,027 դեպք։