Թուրքիայում հուլիսի 5-ին կորոնավիրուսից (Covid-19) մահացել է 19 մարդ։ Այդ մասին «Twitter» միկրոբլոգի իր պաշտոնական էջում հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան, փոխանցում է «Անադոլու» գործակալությունը։
Թուրքիայում մեկ օրում կատարված 46 414 թեստի արդյունքում հաստատվել է կորոնավարակի 1148 նոր դեպք։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է ապաքինման 1188 դեպք:
Ըստ պաշտոնական տվյալների` մինչև օրս Թուրքիայում համավարակից ապաքինվել է 180 680 մարդ, իսկ 1 127 հիվանդ էլ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։
Թուրքիայում մինչև այժմ արձանագրվել է վարակման 205 758, իսկ մահվան՝ 5 225 դեպք։ Թեստավորումների թիվը հասել է 3 մլն 630 480-ի։