Armenia Today-ը ներկայացնում է Հարավային Կովկասի և սահմանակից պետություններում նոր տիպի կորոնավիրուսով (COVID-19) վարակվելու տվյալները հուլիսի 7-ի առավոտյան դրությամբ:
Հայաստանում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 28,936-ի, հիվանդներից 16,302-ն արդեն բուժվել է, մահացել է 491 մարդ։
Արցախում արձանագրվել է կորոնավիրուսի 135 դեպք, ապաքինվել է 109-ը։
Վրաստանում գրանցվել է վարակման 953 դեպք, մահացել է 15 մարդ, հիվանդներից 830-ն արդեն բուժվել են:
Ադրբեջանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 206,844 դեպք, 258 մարդ մահացել է, 12,182-ը՝ ապաքինվել:
Թուրքիայում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 205,758 դեպք, ապաքինվել է՝ 182,995-ը, գրանցվել է մահվան 5,241 դեպք:
Իրանում կորոնավիրուսով հիվանդացածների թիվը հասել է 243,051-ի, ապաքինվել է 204,083 մարդ, արձանագրվել է 11,731 մահվան ելքով դեպք։
Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդացածների թիվը հասել է 687,862-ի, ապաքինվել է 454,329 մարդ, արձանագրվել է մահվան ելքով 10,296 դեպք։