Վրաստանում անցած մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսի վարակի երեք նոր դեպք է գրանցվել։ Ընդհանուր առմամբ, այդ երկրում վարակակիրների թիվը հասել է 1216-ի։ Նման տվյալներ է հրապարակել «Գրուզիա օնլայն»-ը։
Անցած մեկ օրում առողջացել է 2 մարդ, ընդհանուր առողջացածների թիվը կազմում է 996։ Մեկուսացման մեջ է գտնվում 7 166 քաղաքացի։ Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 17 մարդ։