Այս շաբաթ օդային շարժումների մշտադիտարկման ռեսուրսներն ադրբեջանական երկնքում նկատվել է թուրքական Anka-S անօդաչու թռչող սարք: Այն նկատել են «Военный обозреватель» տելեգրամյան ալիքի հեղինակները, ինչը ռազմական փորձագետներին թույլ է տվել ենթադրել, որ այդ բազմաֆունկցիոնալ (հարվածային-հետախուզական) անօդաչու թռչող սարքերը համալրել են Ադրբեջանի զինանոցը. գրում է eadaily.com կայքը:
Հունիսի 22-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հայտարարել էր, որ Բաքուն մտադիր է հարվածային ԱԹՍ-ներ ձեռք բերել Անկարայից: Լրագրողի հարցին այն մասին, թե արդյոք Բաքուն ծրագրում է Սիրիայում և Լիբիայում ռազմական գործողությունների ժամանակ «հաջողություն գրանցած ԱԹՍ-ների գնում», Հասանովը պատասխանել էր, որ այդ ուղղությամբ աշխատանքներ տարվում են և «իրենք արդեն հասել են որոշակի արդյունքների»:
2020 թվականի հուլիսից ԶԼՄ-ներում լուրեր են շրջանառվում այն մասին, որ Բաքուն ստացել է Turkish Aerospace Industries ընկերության արտադրած անօդաչու թռչող սարքեր: