Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 152 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվն աճել է և հասել 2227-ի: Առողջացածների թիվն աճել է 6-ով և կազմել 1369 մարդ: 5882 մարդ գտնվում է կարանտինային ռեժիմում, իսկ 390-ը` հիվանդանոցում:
«Կորոնավիրուսի նոր դեպքերի մեծ մասը կապված է Աջարիայի հետ, շարունակվում է 11 վարակվածների վերաբերյալ համաճարակաբանական հետազոտությունը», – այս մասին Jnews.ge-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Թբիլիսիի ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի տնօրեն Մարինա Էզուգբայան:
Ըստ նրա` կորոնավիրուսի 152 նոր դեպքից 90-ը կապված է Աջարիայի հետ, 15-ը` Քութաիսիի դպրոցի, 15-ը` Ինգուրի հիդրոէլեկտրակայանի, 17-ը` հիվանդի հետ շփման, իսկ 4-ը` ներմուծված դեպքերի հետ:
Բացի այդ, բժշկի խոսքով՝ երկրում կովիդնիֆեկցիայով 831 հիվանդներից չորսը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում, իսկ 25 — ը ՝ ծանր: