Ադրբեջանցի զինվորականները կմասնակցեն Թուրքիայում փետրվարի 1-ից 12-ն անցկացվելիք զորավարժություններին, որոնք տեղի են ունենալու Կարսում: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս-Ադրբեջան»-ը՝ հղում անելով թուրքական «Haberturk»-ին:
Նշվում է, որ Թուրքիայի զինված ուժերը վերջին շրջանի ամենամասշտաբային ձմեռային զորավարժություններին են պատրաստվում, որոնց կմասնակցեն նաև Ադրբեջանի զինված ուժերը:
«Զորավարժությունների ընթացքում գործի կդրվեն տանկային վաշտեր, հրետանային մարտկոցներ, դիպուկահարներ, ուղղաթիռներ: Զորավարժությունների նպատակն է համատեղ գործողությունների իրականացման ժամանակ ապահովել համագործակցությունը և համակարգումը, ստուգել սպառազինության աշխատունակությունը»,-ասված է հրապարակման մեջ: