Amnesty İnternational միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն արշավ է սկսել ի պաշտպանություն Ադրբեջանում ձերբակալված ընդդիմադիր քաղաքական գործիչ Թոֆիգ Յաղուբլուի: Կազմակերպությունը հանդես է եկել նամակով՝ ուղղած Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։
Նրանք կոչ են անում ազատ արձակել ընդդիմադիր գործչին, քանի որ վերջինս, մեջբերելով Յաղուբլուի խոսքերը, անմեղ է և նրա մասնակցությամբ խուլիգանություն տեղի չի ունեցել, ընդհակառակը՝ նա է ահազանգել ոստիկանություն և սպասել ոստիկանների ժամանմանը։
Կազմակերպությունը նաև անհանգստություն է հայտնում Յաղուբլուի առողջության համար՝ նշելով, որ նա ունի առողջական խնդիրներ։
Նշենք, որ օրեր առաջ Human Rights Watch (HRW) միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը ևս դատապարտել էր Ադրբեջանում ընդդիմադիր քաղաքական գործիչ Թոֆիգ Յաղուբլուի ձերբակալությունը:
Կազմակերպության հայտարարության մեջ նշված էր, որ գործիչը ձերբակալվել է կառավարության քննադատության համար՝ խուլիգանության շինծու մեղադրանքով:
Նշենք նաև՝ ընդդիմադիր քաղաքական գործիչ Թոֆիգ Յաղուբլուն մարտի 22-ին կալանավորվել է երեք ամիս ժամկետով՝ խուլիգանության շինծու մեղադրանքով։