Ադրբեջանում մահացել է կորոնավիրուսով վարակված երկու մարդ, հայտնում է Turan գործակալությունը՝ վկայակոչելով նախարարների կաբինետին կից օպերատիվ շտաբի հաղորդագրությունը։
Մահացածները 1931 և 1956 թթ․ ծնվածներ են եղել։
Այսպիսով, Ադրբեջանում կորոնավիրուսից մահացած հիվանդների թիվը հասել Է յոթի։
Աղբյուրի հաղորդմամբ՝ Ադրբեջանում վարակվածների ընդհանուր թիվը հասել է 584-ի, որից 32-ն առողջացել են։