Ռուսաստանը պատրաստ է Ադրբեջանին մարտական ինքնաթիռներ մատակարարել: Այս մասին տեղեկացնում է Interfax-Azerbaijan կայքը` հղում անելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը:
ՊՆ մամուլի ծառայությունը, մասնավորապես հայտնել է, որ Ադրբեջանի ՌՕՈւ մասնագետների խումբն այցելել է ՌԴ ռազմաարդյունաբերական համալիրի ձեռնարկություններ:
Հանդիպումներ են անցկացվել «Ռոսօբորոնէքսպորտի» և ռազմական գործարանների ղեկավարության հետ: Ադրբեջանը պատրաստակամություն է հայտնել ռուսական արտադրության ժամանակակից մարտական ինքնաթիռներ գնել:
Իր հերթին, ռուսական կողմը պատրաստակամություն է հայտնել մարտական ինքնաթիռներ մատակարարել: Ռուսական ռազմական ավիաբազաներում ադրբեջանցի զինվորականները գործնական թռիչքներ են կատարել ՄիԳ-35 ինքնաթիռներով: