Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 208 դեպք։ Այս տեղեկատվությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքում՝ stopcov.ge, փոխաանցում է 1tv.ge-ն։
Այդ թվում, ապաքինվել է 46 քաղաքացի, կորոնավիրուսից մահացել է երեք հիվանդ։
Կարանտինի ռեժիմով գտնվում է 4674 մարդ, հիվանդանոցում՝ բժիշկների հսկողության տակ՝ 362: