Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը դադարեցնում է 400 մլն դոլարի ներդրումը Ամուլսարի ծրագրում։ Այս մասին ասվում է բանկի ներկայացրած զեկույցում, որը հրապարակվել է opendemocracy.net կայքում:
Հրապարակման մեջ նշվում է, որ վերջին երկու տարում Lydian International ընկերության նախագիծը չի գործել, քանի որ Ամուլսար տանող ճանապարհն արգելափակված է եղել տեղի բնակիչների և բնապահպան ակտիվիստների կողմից, որոնք փակել են մուտքը դեպի հանքավայր 2018 թվականին տեղի ունեցած «Թավշյա հեղափոխությունից» հետո:
Նշվում է, որ Լոնդոնում գործող զարգացման բանկը 2009 թվականից ֆինանսավորել է Ամուլսարում իրականացված հետազոտական, հորատման և տեխնիկատնտեսական հիմնավորման աշխատանքներն ու Lydian-ի կողմից նախաձեռնվող բնապահպանական և սոցիալական հետևանքների մեղմացմանն ուղղված միջոցառումները: Բանկը հայտնվել է հասարակական քաղաքացիական խմբավորումների բողոքի կենտրոնում և քննադատության է ենթարկվել Lydian-ին աջակցելու համար: