Ucom ընկերության ցանցում առկա խնդիրը պայմանավորված է Եվրոպական ուղղությունից ստացվող տվյալների մատակարար-օպերատորի մոտ գրանցված տեխնիկական խոտանով:
Այս մասին նշվում է ընկերության տարածած հաղորդագրության մեջ։
Տեղեկացնում են, որ ընկերության տեխնիկական անձնակազմն անդադար կապի մեջ է եվրոպացի գործընկերների հետ: Խոտանը կարգավորվելուն պես ընկերությունը խոստանում է բաժանորդներին այդ մասին կտեղեկացնել։
Հիշեցնենք` առավոտից Ucom ֆիքսված կապի ծառայություններում խնդիրներ էին առաջացել։