Ոչ պարենային ապրանքների շուկայում 2020թ. դեկտեմբերին 2019թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է 3.4 %, իսկ 2020թ. նոյեմբերի համեմատ՝ 2.3 % գնաճ: Այս մասին տեղեկացնում են Ազգային վիճակագրական կոմիտեից։
Նախորդ տարի դեկտեմբերին նոյեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է կենցաղային և այգեգործական գործիքների՝ 0.4 %, բնակարանի նորոգման նյութերի, գորգերի և հատակի ծածկերի՝ 0.6 %, տարբեր տեսակի կոշկեղենի՝ 0.8 %, ապակե ամանեղենի, ճաշասպասքի և տնային կահ-կարասու՝ 1.0 %, մաքրող, լվացող միջոցների` 1.2 %, կահույքի՝ 1.6 %, հագուստի` 1.7 %, կենցաղային փոքր էլեկտրական սարքերի՝ 2.6 %, դեղագործական ապրանքների, խոշոր կենցաղային սարքերի՝ 3.2 %, վառելանյութերի և
քսանյութերի՝ 3. 5%, ոսկերչական զարդերի 7.5 % գնաճ:
Ըստ ԱՎԿ-ի՝ 2020թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի և դիզելային վառելիքի՝ 4.1 % և 2.9 % գնաճ:
2020թ. դեկտեմբերին 2019թ. դեկտեմբերի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գները նվազել են 12.2 % և 23.0 %-ով, իսկ հունվար-դեկտեմբերին 2019թ. հունվար-դեկտեմբերի համեմատ՝ 16.7 % և 20.5 %-ով։