Հայաստանում գազի գնի հարցը ավելի շատ քաղաքական, քան տնտեսական բնույթ է կրել, մարտի 26-ին լրագրողներին հայտարարել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավար Բաբկեն Թունյանը։
Նա նշել է, որ ավելի ցածր գնով գազ ստանալու շահագրգռվածություն միշտ կա։ Բանակցությունները այս թեմայի շուրջ պարբերաբար ընթանում են, այժմ դրանք, ամենայն հավանականությամբ, պետք է ակտիվացնել։
«Սակայն այս ամենով պետք է զբաղվեն մարդիկ, ովքեր լիազորված են բանակցություններ վարել»,- ընդգծել է պատգամավորը՝ հավելելով, որ գինը, որը կա բանակցությունների արդյունքն է։