Մարտի 20-ից մինչև օրս Հայաստանի բանկերը վերանայել են 96 հազար 838 ֆիզիկական անձանց և 3 հազար 395 իրավաբանական անձանց վարկերի պայմաններ: Այս մասին իր Ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ վերանայված վարկերի ճնշող մասի դեպքում բանկերը տվել են վարկային արձակուրդ՝ երբեմն մի քանի ամսով:
«Վերանայված վարկերի ծավալը կազմում է շուրջ 200 միլիարդ դրամ»,- գրել է Նիկոլ Փաշինյանը։