Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում այսօր՝ ապրիլի 7-ին, ՀՀ կառավարության ծրագրի 2019 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի ՀՀ ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանին հարց ուղղեց Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում պատգամավոր Գուրգեն Բաղդասարյանը։
Պատգամավոր հարցին, թե ՝ քննարկվում է Որոտանի ջուրը Սևան հասցնելու թեման՝ Պապիկյանը պատասխանեց, որ հարցը միայն իրենց նախարարության ենթակայության տակ չէ, ջրթողի իրավունքը Շրջակա միջավայրի նախարարությանն է։
«Ինչ վերաբերում է Եղեգիս գետի հատվածին, 10 օրից չենք կարող ամբողջ ջրածավալն ուղղել Սևան. Արփա-Սևան թունելը չունի ջրատարողություն, որ անենք, բայց, մյուս կողմից, ջրածավալն այնքան մեծ է լինելու, որ բավարարելու է նրանց՝ էլեկտրաէներգիա ունենալու ու վարկերը մարելու ցանկությունը: Տվյալ պահին Որոտանից ջուր տեղափոխելու հարցում կաշկանդված ենք պայմանագրով»,- ասաց նախարարը։