ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել` անդրադառնալով բազմաթիվ քաղաքացիների այն հարցին, թե դոլարի կուրսը 500-ից բարձր է, սա արդյոք ֆինանսական կայունության մասով խնդիր չէ։
Պատգամավորը վստահեցնում է՝ ինչ կլինի, ինչքան կլինի փոխարժեքի կուրսը՝ ֆինանսական կայունության տեսանկյունից խնդիր չկա։
«Ֆինանսական կայունությունը չի նշանակում կայուն փոխարժեք, երկրորդ այն, որ ֆինանսական շուկայում անորոշությունը որոշակիորեն կրճատվում է խոսում է նաև մարժայի (առքի ու վաճառքի կուրսերի տարբերության) նվազումը և կայունացումը 3-4 դրամի սահմաններում․․․Ավելին, ներկա պահին դոլարի փոխարժեքն էլ 500-ից դեպի ներքև է»,- նշել է Մանուկյանը։
Նա հավելել է, որ մեղմ ասած լուրջ չի վերաբերվում որոշ «տնտեսագետների» դիտարկումներին, որ դոլարի կուրսի բարձրացումը նշանակում է դեֆոլտի առկայություն։
Հարգելիներս, քանի որ շատերն են հարցնում բա ասում էիք ֆինանսական կայունության մասով խնդիր չկա․․․տեսեք դոլարի կուրսը…
Опубликовано Artak Manukyan / Արտակ Մանուկյան Среда, 8 апреля 2020 г.