«Իմ քայլը» խմբակցությունն Կառավարության հեղինակած «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթների քվեարկությունից առաջ 20 րոպե ընդմիջում վերցրեց:
Հայաստանի Ազգային ժողովը շարունակում է հերթական նիստերը, որի օրակարգում ընդգրկված է 47 հարց: Նշենք, որ օրակարգում է մասնավորապես, «ՀՀ դատախազության 2019 թվականի գործունեության մասին» նախագիծը:
Օրակարգում են նաև հետեւյալ հարցերը.
- «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը,
- Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի 2019 թվականի գործունեության մասին տարեկան հաղորդումը,
- Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության վերաբերյալ 2018-2019 թվականների հաղորդումը,
- «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին,
- «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին,
- «Դեղերի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին,
- «Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին,
- «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին:
-