Աշխարհահռչակ հայազգի ռոք երաժիշտ, System of a Down խմբի վոկալիստ Սերժ Թանկյանը ԱՄՆ-ում ստեղծված իրավիճակի պատճառով քննադատել է նախագահ Դոնալդ Թրամփին:
«Վազիր, Դոննի, քո բունկեր։ Դուք կարող եք դառնալ ԱՄՆ առաջին նախագահը, ով դա կանի սեփական քաղաքացիների հանդեպ վախի պատճառով։ Իսկական առաջնորդը ազգին կդիմեր հավուր պատշաճի, իսկական տղամարդն անձամբ կհանդիպեր փողոցում ցուցարարների հետ։ Բայց ինչպես մյուս նախկին կոռումպացված ոչ ժողովրդավարական առաջնորդները, Դուք հասկացաք, որ ամերիկացիները ձեր ժողովուրդը չեն, և որ դուք մեր նախագահը չեք», – գրել է նա Facebook-ի իր էջում։
«2018 թվականի խաղաղ հեղափոխության փորձը Հայաստանում կարող է կիրառվել ԱՄՆ-ում և աշխարհի այլ երկրներում», – նշել է Թանկյանը:
Ռոք երաժիշտը ցուցարարներին կոչ է արել համակարգել շարժումն առցանց և արգելափակել յուրաքանչյուր փողոց, որպեսզի ռեժիմը հրաժարական տա:
«Ձեր ժամանակը եկել է», – ասել է Թանկյանը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում շուրջ 1700 մարդ է ձերբակալվել Ջորջ Ֆլոյդի մահվան պատճառով բողոքի ակցիաների երեք օրվա ընթացքում, որոնք ացկացվել են երկրի 22 քաղաքներում: Ցուցարարները ամերիկյան քաղաքների փողոցներ են դուրս եկել մայիսի 26-ին աֆրոամերիկացու դաժան ձերբակալությունից հետո, որից հետո նա մահացել է:
46-ամյա Ջորջ Ֆլոյդի ձերբակալության ժամանակ Մինեապոլիսի ոստիկաններից մեկը նրան դեմքով տապալել է ասֆալտին՝ ծունկը սեղմելով նրա պարանոցին։ Ֆլոյդը այդ դիրքում անցկացրել է մոտ 7 րոպե, նա այդ ամբողջ ընթացքում կրկնել է, որ չի կարողանում շնչել։ Տղամարդը մահացել է վերակենդանացման բաժանմունքում, իսկ նրա ձերբակալության տեսանյութը հայտնվել է համացանցում։