Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Ծովինար Համբարձումյանը նշանակվել է Իտալիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։ Այս մասին ասվում է ՀՀ Արտգործնախարարության կայքում։
Մինչ այդ նա աշխատում էր ՀՀ վարչապետի աշխատակազմում՝՝ որպես արտաքին կապերի
վարչության պետ։
Ծովինար Համբարձումյանի կենսագրությունը
Ծնվել է 1971թ. հուլիսի 5-ին, Երևանում։
Կրթություն`
1989-1994թթ. Երևանի պետական համալսարան, Արևելագիտության
ֆակուլտետ, Արևելյան լեզուներ և գրականություն (թուրքագետ),
2005-2006թթ. Քաղաքական դասընթացների երևանյան դպրոց,
2008թ. ՆԱՏՕ-ի պաշտպանական քոլեջ, Անվտանգային
գիտություններ, Հռոմ, Իտալիա,
2009-2010թթ. ՆԱՏՕ-ի պաշտպանական քոլեջ, հետազոտող (research
fellow) Հռոմ, Իտալիա:
Աշխատանքային գործունեություն`
1992-1995թթ. Էջմիածնի Ներսիսյան վարժարան, թուրքագիտության
ուսուցիչ,
1995-1996թթ. ՀՀ նախագահի աշխատակազմի վերլուծական բաժին,
փորձագետ,
1996-1998թթ. ՀՀ նախագահի գլխավոր խորհրդականի աշխատակազմ, 1-ին
կարգի մասնագետ, ապա՝ առաջատար մասնագետ,
1998-1998թթ. ՀՀ նախագահի աշխատակազմի վերլուծական ծառայություն,
առաջատար մասնագետ,
1998-2002թթ. ՀՀ նախագահի մամուլի քարտուղարի գրասենյակ, գլխավոր
մասնագետ,
2002- 2018թթ. ՀՀ նախագահի աշխատակազմի արտաքին կապերի
վարչություն, գլխավոր մասնագետ, խորհրդատու, վարչության պետ,
2018-2020թթ. ՀՀ վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի
վարչության պետ։
Օտար լեզուների իմացություն`
Անգլերեն, ռուսերեն, իտալերեն՝ աշխատանքային:
Պարգևներ՝
2007թ. ՀՀ նախագահի շնորհակալագիր,
2017թ․ Երախտագիտության մեդալ։
Ընտանեկան դրություն՝
Ունի դուստր:
2020թ. հունիսի 1-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով նշանակվել
է Իտալիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և
լիազոր դեսպան (նստավայրը՝ Հռոմ):