Ես ոնց հասկացա` իշխանությունը շարունակում է սրընթաց կտրվել իրականությունից և, գտնվելով ինքնահավանության «դոզայի» տակ, իրականացնում է «թավշյա, ոչ բռնի, ժողովրդավարական» տոտալ ֆինանսական ճնշումը «հպարտ քաղաքացիների» հանդեպ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը։
«Համատարած դիմակատուգանքները, բանկային տեռորը, հարկային բեռը, գույքահարկի ավելացումը քի՞չ էր … նոր տուգանքներ են բերում մարդկանց գլխին։ Ա՜խր, ինչպե՞ս կամ ո՞նց բացատրել, երբ այս ծանրագույն իրավիճակում մարդկանց ֆինանսական բեռը թեթևացնելու փոխարեն, կրկին «տուգանքների մուրճով» մշրում են մարդկանց»,- գրել է Աբովյանը։
Պատգամավորը նշել է, որ խոսքը նախատեսվող նոր տուգանքի մասին է ,որը պետք է կիրառվի այն մեքենաների սեփականատերերի հանդեպ, որոնց տրանսպորտային միջոցները չեն ունենա «կատալիզատոր»։
«Մի հարց. դուք պատկերացնո՞ւմ եք հետևանքներն այս օրինագծի։ Իմիջիայլոց, խոսքը գնում է 300000-500000 դրամ տուգանքի մասին։ Արդեն այս ամենը, պարզապես, անտանելի է դառնում»,- գրել է ԲՀԿ-ական պատգամավորը։
Ես ոնց հասկացա` իշխանությունը շարունակում է սրընթաց կտրվել իրականությունից և, գտնվելով ինքնահավանության «դոզայի» տակ,…
Опубликовано Arman Abovyan Понедельник, 6 июля 2020 г.