Կարծես Ուկրաինան բարդույթ ունի՝ ընկալելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության էությունը: Այս մասին Շանթ ՀԸ «Հեռանկար» հաղորդաշարի ժամանակ ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ անդրադառնալով Ադրբեջանին Ուկրաինայի հայտնած աջակցությանը:
«Բարդույթ ունի ընկալելու այն լրջագույն սպառնալիքները, որոնց բախվում է Արցախի ժողովուրդը, Արցախի Հանրապետությունը, այն իրական սպառնալիքը, որը վերաբերում է մեր տարածաշրջանի անվտանգությանը, և բարդույթ ունի՝ տարանջատելու հակամարտությունները և գնահատելու հակամարտությունները՝ ըստ իրենց արժանիքի, էության, պատմության: Այդ առումով է, որ մենք այստեղ ունենք անհամաձայնություն»,- ասել է Զոհրաբ Մնացականկանը:
Ըստ ՀՀ ԱԳ նախարարի՝ երկու տարվա ընթացքում այդ առումով հետևողականորեն աշխատում են Ուկրաինայի հետ :
Բայց այդ աշխատանքին զուգահետ շարունակելու են անընդունելի համարել դիրքորոշումներ, որոնք կտրված են իրողությունից, որոնք հիմնված են այդ համընդհանուր մոտեցումների վրա: «Սա ո՛չ տարածաշրջանին, ո՛չ իրենց, ո՛չ մեզ որևէ օգուտ չի բերում»-ասել է Զ. Մնացականյանը: