«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը պատրաստվում էր դիմել ՍԴ` հավաքների արգելքի խնդրով, սակայն ՍԴ դիմելու հետ կապված կան տեխնիկական խնդիրներ, և կսպասեն արտակարգ դրության ժամկետի ավարտին` տեսնելու, թե ինչ սահմանափակումներ են հանվելու, որից հետո կորոշենք մեր հետագա քայլերը ԱՅս մասին այսօր ԲՀԿ, ՀՅԴ և «Հայրենիք» կուսակցությունների ներկայացուցիչների հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը:
«Մտահոգություններ ունենք, որ արտակարգ դրության շարունակականությունը ենթատեքստեր է պարունակում: Եվս մեկ անգամ վերահաստատեմ՝ որևէ դեպքում մեր ազգաբնակչության առողջությունը չի կարող երկրորդական լինել ցանկացած գաղափարի կամ նախաձեռնության։ Այս գործընթացներն օբյեկտիվ կասկածներ են առաջացնում: Արտակարգ դրության հետ միայն հավաքների արգելքի խնդիրը չէ, որ առաջ է գալիս, կան տնտեսական խնդիրներ ևս` մարդկանց չաշխատելու հետ կապված, կան լրջագույն խնդիրներ, որը հանգեցնելու է վատ հետևանքների, որին դեռ անդրադառնալու ենք»,- նշեց նա: