Ես երկար ժամանակ լռում էի, քանի որ չէր ցանկանում, որ մեր երկրում էլ ավելի վատթարանար իրավիճակը՝ խորացնելով բևեռացումը, պառակտելով մեր հասարակությունը մինչև վերջ։ Այս մասին հայտարարել է ՀՀ երրորդ նախագահը Սերժ Սարգսյանը «Խոսենք անկեղծ. Սերժ Սարգսյանն Ապրիլյան պատերազմի մասին» խորագրով հրապարակված առաջին տեսանյութում՝ պատասխանելով հարցին, թե ինչու՞ էր լռում մինչև ապրիլյան պատերազմի վերաբերյալ խորհրդարանական լսումները։
«2018 թվականը շատ հուզական տարի էր։ Քաոսն ու ագրեսիան օրեցօր աճում էին ուրախացնելով միայն մեր թշնամիներին, և այդ հուզական միջավայրում մեր հասարակության մի զգալի մասն էլ պատրաստ չէր լսելու պարզ ճշմարտություններ»,- ասել է երրորդ նախագահը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչն էր իրեն խանգարում խոսել:
Հարցին՝ ո՞րն է լուծումը Սարգսյանը նշել է, որ ժամանակ էր պետք, որպեսզի յուրաքանչյուրն ինքնուրույն հասկանա իրավիճակը:
«Բայց այս ամենի մասին հանգամանորեն դեռ կխոսենք»,- նշել է նա։