- ՀՀ պաշտպանության նախարարության և Ռուսաստանի Միավորված ավիաշինարարական ընկերության միջև ստորագրվել է Սու-25-ի արդիականացման և վերանորոգման պայմանագիր՝ https://bit.ly/2Eu9IZA
- ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ս.թ օգոստոսի 24-ին «Բանակ-2020» միջազգային ռազմատեխնիկական համաժողովի շրջանակում հանդիպել է ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն Դմիտրի Շուգաևի և ռուսական պետական «Ռոսօբորոնէքսպորտ» ընկերության տնօրեն Ալեքսանդր Միխեևի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ռուսական երկկողմ ռազմատեխնիկական համագործակցության ընթացքը և առաջիկա անելիքները՝ https://bit.ly/2CZHy8k
- Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է Գուրգեն Ալավերդյանից իբր առգրավված հանդերձանքի առարկաների լուսանկարները և հայտնել հայ զինվորականների դիվերսիոն ներթափանցման փորձի մասին, և որ «գերեվարվել է դիվերսիոն խմբի հրամանատար, ավագ լեյտենանտ Գուրգեն Ալբերյանը»: Սակայն Հայաստանի Պաշտպանության նախարարությունը հերքել է Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության հաղորդագրությունները և հայտարարել, որ կարճ ժամանակ անց ճշմարտությունը հայտնի կդառնա՝ https://bit.ly/3hsqgja
- Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) Ադրբեջանում հայտնված հայ սպա Գուրգեն Ալավերդյանի գործով երկխոսության մեջ է երկու կողմի իշխանությունների հետ: Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում նշեց Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին՝ https://bit.ly/3b5Mlln
- ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ջնջել է Facebook սոցիալական ցանցի էջերը: Armenia Today-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը հրաժարվեց մեկնաբանել՝ ինչո՞վ է պայմանավորված սոցցանցերից հաշիվների հեռացումը՝ https://bit.ly/34wWjei
- «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ում նախատեսվում է շուրջ 1000 աշխատողների կրճատում, որն իրականացվելու է փուլային տարբերակով՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի պահանջների պատշաճ պահպանմամբ: Այս մասին Armenia Today տեղեկատվական-վերլուծական պորտալի թղթակցի հարցմանն ի պատասխան հայտնեցին «Գազպրոմ Արմենիա ՓԲԸ-ի Հասարակայնության և ԶԼՄ-ներիի հետ կապերի ծառայությունից՝ https://bit.ly/31nZFxY
- ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել Հայաստանի Հանրապետությանը՝ ի դեմս ֆինանսների նախարարության։ Քոչարյանը պահանջում է հաստատել իրավունքի խախտումը և Հայաստանի Հանրապետությունից հօգուտ իրեն որպես ոչ նյութական վնասի հատուցում 2 մլն դրամ բռնագանձել՝ https://bit.ly/3hxRDIM
- ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի և նրա եղբորորդու՝ Կարեն Խաչատրյանի գործով առաջին դատական նիստը նշանակվել է օգոստոսի 25-ին՝ ժամը 12:00-ին՝ https://bit.ly/2ErXBvX
- Հայաստանի Հանրապետությունում 2020 հուլիսին աշխատող քաղաքացիների համախառն աշխատավարձի ֆոնդը կազմել է 127 մլրդ 391 մլն ՀՀ դրամ. սա այն գումարն է, որ վճարվել է գործավորներին եւ որի դիմաց եկամտային հարկ է հաշվարկվել՝ https://bit.ly/32BZij1
- Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 33 նոր դեպք, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 42.825-ի՝ https://bit.ly/2Entbvc
- Միացյալ Նահանգների կառավարությունը՝ ԱՄՆ Պետդեպարտամենտի և ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով լրացուցիչ 1 միլիոն 436 հազար դոլար է հատկացրել Հայաստանին՝ COVID-19-ի դեմ պայքարի համար՝ https://bit.ly/3lf8wKn