Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արտակ Գասպարյանին ազատել վարչապետի հասարակական հիմունքներով խորհրդականի պաշտոնից։ Այս մասին տեղեկանում ենք e-gov.am կայքից։
Վարչապետի որոշման մեջ ասվում է․
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով.
Արտակ Գասպարյանին ազատել վարչապետի հասարակական հիմունքներով խորհրդականի պաշտոնից»։
Նշենք, որ Արտակ Գասպարյանը նշանակվել է վարչապետի խորհրդական՝ հասարակական հիմունքներով՝ 2019 թվականի փետրվարի 26-ին։Նիկոլ Փաշինյան Արտակ Գասպարյանը հանրության լայն շրջանում հայտնի է ՈւՀԱ-ի «Նոր Հայեր» ակումբից։