ՍԴ դատավորի թեկնածությունը հետ կանչելը եղել է Վահրամ Ավետիսյանի որոշումը, և ինձ իրավունք չեմ վերապահի մեկնաբանել դա: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 3-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը:
«Ես մի փոքր զարմացա, երբ պարոն Ավետիսյանն ասաց, որ ՍԴ-ի վերաբերյալ իր և «Իմ քայլի» պատգամավորների միջև մոտեցումների ու պատկերացումների տարբերություն կար, որովհետև առնվազն քննարկման ժամանակ մենք բոլորս առաջնորդվում էինք այն կարևոր սկզբունքով, որ ՍԴ-ն պետք է լինի ապաքաղաքական. պետք է լինի արժեքների դատարան, ՍԴ դատավորը պետք է պաշտպանի այն ժողովրդավարական արժեքները, որոնք դրված են Սահմանադրության հիմքում և իրականացնի սահմանադրական արդարադատություն: Կարծես այս հարցում ունենք կոնսենսուս՝ ոչ միայն խմբակցությունում, այլև ողջ խորհրդարանում: Բայց դա ևս պարոն Ավետիսյանի իրավունքն է, որը ևս պետք է հարգվի». Վարդանյան:
Անդրադառնալով հարցին՝ Կառավարության կողմից Էդգար Շաթիրյանի թեկնածության առաջադրումը, այնուհետև վերջինիս կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ ընտրվելը, սակայն հետո հանձնաժողովի նախագահ չընտրվելու պատճառով անդամությունից հրաժարվելը արդյոք կարող է կաշկանդող հանգամանք լինել նրանց համար՝ Վարդանյանը նշեց, որ Շաթիրյանի հետ նաև դա են քննարկել։ Այդ առնչությամբ վերջինս տվել է բացատրություններ և դրանք ընդունելի են եղել «Իմ քայլը» խմբակցության համար։
ՍԴ դատավորի թեկնածությունը հետ կանչելը եղել է Վահրամ Ավետիսյանի որոշումը․ Վարդանյան
ՍԴ դատավորի թեկնածությունը հետ կանչելը եղել է Վահրամ Ավետիսյանի որոշումը․ Վարդանյան
Опубликовано Armenia Today – հայերեն Четверг, 3 сентября 2020 г.