Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց Հայաստանի՝ մինչև 2050 թվականը վերափոխման ռազմավարության տեսլականը.
– Հայաստանի բնակչությունը հասցնել առնվազն 5 մլն.,
– Ստեղծել 1 500 000 նոր աշխատատեղ,
– Հաղթահարել աղքատությունը աշխատանքով,
– 20 անգամ ավելացնել Հայաստանի ՀՆԱ-ն,
– 7 անգամ բարձրացնել միջին աշխատավարձը,
– Առողջ ապրելակերպը դարձնել ազգային հատկանիշ, կյանքի սպասվող տևողությունը հասցնել մինչև 90 տարվա,
– 1 շնչի հաշվով ունենալ աշխարհի ամենամարտունակ բանակը,
– Ունենալ աշխարհի ամենաարդյունավետ հետախուզություններց մեկը,
– Սովորելը դարձնել ազգային կենսակերպ,
– Բուհերի միջազգային վարկանիշի առաջին 200-յակում ունենալ առնվազն 3 հայկական բուհ,
– Հայաստանը դարձնել բարձր տեխնոլոգիական արդյունաբերական երկիր,
– Ունենանք 10 մլրդ դոլար և ավելի արժեքով առնվազն 5 տեխնոլոգիական ընկերություն և առնվազն 10 հազար աշխատող ստարտափ,
– Ունենանք առողջ շրջակա միջավայրով, կլիմայադիմակայուն և էներգաարդյունավետ Հայաստան,
– Կրկնապատկել Հայաստանում անտառածածկ տարածքները,
– Նվաճել 25 օլիմպիական ոսկի,
– Հայաստանի ֆուտբոլի հավաքականը դարձնել Եվրոպայի և/կամ աշխարհի առաջնության մեդալակիր
– Նվաճենք շախմատի աշխարհի անհատական չեմպիոնի կոչումը
– Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը հասցնել տարեկան 15 միլիոնի։