Ռուսական վերլուծական կոնտրոններից մեկը հրապարակել է «Ռուսաստանի դաշնակիցներ» թեմայով գնահատական, որտեղ համապարփակ գնահատում է Ռուսաստանի՝ ՀԱՊԿ-ի շրջանակներում գործընկեր երկրների դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Այստեղ Հայաստանին դաշնակցային բարձր մակարդակ է տրված։ Այսօր՝ կառավարության նիստին, տեղեկացրեց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս թեմայի շրջանակներում ընդգծեց, որ առաջիկայում Հայաստանը ԱՄՆ-ի հետ ունենալու է ռազմավարական երկխոսության երկրորդ փուլը:
Փաշինյանի խոսքով՝ Եվրամիությունը, Ռուսաստանն ու ԱՄՆ-ն Հայաստանի համար շատ կարևոր գործընկերներ են, նաև Հայաստանը շատ ինտենսիվ հարաբերություններ ունի Իրանի Իսլամական հանրապետության և Վրաստանի հետ։
«Մենք մեր գործընկերների հետ գուցե ոչ սովորական, բայց շատ արդյունավետ հարաբերություններ ենք զարգացնում ու շարունակելու ենք այդ հարաբերությունները զարգացնել։ Նաև ԵԱՏՄ-ը շրջանակներում, առաջիկայում Երևանում կայանալու է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը։ Արտաքին քաղաքականության մեջ, որտեղ, իհարկե, կան որոշակի «նյուանսներ», որոնք, գուցե, թե սովորական չեն։ Շարունակելու ենք մեր քաղաքական ուղեգիծը և մեր հարաբերությունները շարունակելու են զարգացնել»,- եզրափակեց գործադիրի ղեկավարը։