Իշխանությունների կողմից աբսուրդային հայտարարություններ են հնչում հոկտեմբերի 8-ին սպասվող հանրահավաքի մասին։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
Նրա խոսքով՝ իշխանությունն անցել է բոլոր կարմիր գծերը։ Անդրադառնալով իմ քայլական Հովիկ Աղազարյանի՝ եթե ԲՀԿ-ի հավաքը հաջողություն ունենա՝ միջին օղակում սաբոտաժ անողները կավելանան հայտարարությանն, ասաց․
«Եթե մեկնաբանեմ նրանց հայտարարությունները, Տոլստոյի Պատերազմ և խաղաղություն վեպին կանցնի։ Հանրահավաքի օրը եռյակում որոշված է եղել նախապես, իսկ մնացածը թողնում եմ նրանց վառ երևակայությանը։ Իսկ, եթե ես Հովիկ Աղազարյանի կենսագրությունն ունենայի, ամոթից կլռեի։ Չկան բարոյականության այլևս որևէ գիծ, որ այդ մարդիկ անցած չլինեն, այդ թվում ձեր նշած գործիչը, ով որքան հիշում եմ՝ տարբեր քաղաքական ուժերում հանգրվանել է»։
Նաիրա Զոհրաբյանը կրկին հիշեցրեց, որ իր հեռախոսազանգերն իրավապահները գաղտնալսում են։ Նրա խոսքով՝ իրենք տեղեկություն ունեն, որ փորձում են իրեն և ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանի նկատմամբ քրեական գործեր հարուցել։
«Սյունիքում, որտեղ ես առաջադրվել եմ ռեյտինգային թեկնածու, փորձում են հասականալ, թե ընտրությունների ժամանակ որևէ մախինացիաների մեջ եղել եմ, թե՝ ոչ։ Ես չեմ բացառում, որ քրեական գործ կհարուցեն իկ նկատմամբ ինչ- ինչ գործերում։ Չգիտեմ, թե իրենց երևակայությունը մինչև ուր կհասնի։ Չգիտեմ՝՝ ինչ մահապարտներ կգտնեն, որ իմ և Գևորգ Պետրոսյանի դեմ ցուցմունքներ կտան։ Դու պատկերացնում եք՝ ես և ընտրական կեղծիքը։ Ես ինչ- որ մեկին գումար տամ, որ ինձ ընտրեն է։ Ես չեմ վախենում կալանավորվելուց և թող չմտածեն, որ ինձ կարող են լռեցնել, մենք հակաօրինական ոչինչ չենք արել»,- վստահեցրեց Նաիրա Զոհրաբյանը։
Նա իրեն Հայաստանի լավագույներից պատգամավորներից մեկն է համարում։
Հիշեցնենք, որ այս պահին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում քննվում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ ԱԱԾ քննիչի միջնորդությունը։ Նա մեղադրանք է առաջադրվել ընտրակաշառ բաժանելու համար։