ԱԺ-կառավարություն հարցուպատասխանն այսօր տեղի չունեցավ. Կառավարության անդամներին հարցեր տալու համար հերթագրված պատգամավորներ չկային։
Այնուհետև մեկնարկեց արտահերթ նիստը:
Օրակարգում էին «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» հարցերը։
Նշենք, որ ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» և «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծերը:
Հիշեցնենք, որ պատերազմական իրավիճակի պատճառով, Կառավարությունը վերանայեց պետական բյուջեն, քանի որ ռազմական դրությամբ պայմանավորված 40 միլիարդ դրամով ավելանում են ռազմական ծախսերը։ Կառավարության հիմնավորման մեջ ասվում է, որ ռազմական գործողություններով հետևանքով սպասվում է զբաղվածության ժամանակավոր նվազում, մասնավոր հատվածում պահանջարկի կրճատում, ինչպես նաև անորոշությունների ու ռիսկերի աճ: 2020 թվականին սպասվում է 6,8 տոկոս տնտեսական անկում ավելի վաղ նշված 2 տոկոսի փոխարեն: Սպասվում է նաևհարկային եկամուտների նվազում մոտ 35 մլրդ դրամով:
Հիշեցնենք նաև, որ Արցախում և ՀՀ-ում հայտարարվել է ռազմական դրություն և զորահավաք։