Պատերազմում լինում են նաև դավաճանություններ։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։ Մտածված խուճապ տարածողներն ու ուժերը պետք է արագ չեզոքացվեն։ «Այնպիսի հոդվածների հրապարակումները, որոնք թուլացնում են մեր բանակի կարողությունները կամ վստահությունը, այնպես, ինչպես ԱՄՆ-ից կարող է գրել Աղասի Ենոքյանը, կամ Դավիթ Շագհնազարյանն այստեղից ակտիվ պատերազմական ժամանակահատվում պահանջի կառավարության հրաժարականը, որևէ տրամաբանության մեջ հնարավո՞ր է տեղավորել։ Դա անթույլատրելի է»,- վրդովվեց Քոչարյանը։
Անդրադառնալով ԱԱԾ արդեն նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանի ազատմանը, Քոչարյանը նշեց, որ, եթե վարչապետը նման որոշում է կայացրել, ուրեմն, ծանրակշիռ հիմնավորում է ունեցել։
«Կան որոշումներ, որոնց մասին հասարակությունը կիմանա միառժամանակ հետո, ոչ պատերազմական այս իրավիճակում»,- հավելեց նա։
Հիշեցնենք, որ վարչապետը տեղեկացրել է, որ Ստեփանակերտի բնակիչը, ով ասել էր, թե «Նիկոլը հողերը ծախել է, և սա պայմանավորված պատերազմ» է, ձերբակալվել է։ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանն էլ պաշտոնից ազատվել է, իսկ նրան փոխարինելու է ԱԱԾ տնօրենի տեղակալ Միքայել Համբարձումյանը։