Դեսպան Արա Այվազյանը հետ է կանչվել: Այս մասին տեղեկանում ենք Նախագահի պաշտոնական կայքից։
Արմեն Սարգսյանը որոշում է ստորագրել, որով Արա Այվազյանը հետ է կանչել Մեքսիկայի Միացյալ Նահանգներում, Կոստա Ռիկայի Հանրապետությունում, Կուբայի Հանրապետությունում, Հոնդուրասի Հանրապետությունում, Գվատեմալայի Հանրապետությունում և Պանամայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:
Հիշեցնենք, որ Արա Այվազյանը 2017 թվականին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել էր Կուբայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։ Նույն տարում նա համատեղության կարգով նշանակվել էր նաև Կոստա Ռիկայում ՀՀ դեսպան։ Իսկ 2018 թվականին կիկին համատեղության կարգով նշանակվել է Պանամայի Հանրապետությունում ՀՀ դեսպան։